Loading...
Home-hy 2017-07-17T10:37:46+00:00

Մենք ստեղծում ենք որակ

Մենք հակված ենք ստեղծելու ավելին, քան մեր հաճախորդի պահանջներն են: Ունենալով լավագույն տեխնոլոգիաներ համընդհանուր շուկայում և բարձր որակավորված մասնագետների թիմ, մենք կկատարենք ձեր պատվերները հնարավորինս սեղմ ժամկետներում և բարձր որակով` տնտեսելով ձեր միջոցներն ու ժամանակը:

Մեր սկզբունքներն են.

  • Գործունեության ընթացքում վստահություն ներշնչել մեր պատվիրատուներին և գործընկերներին:
  • Արտադրել միայն բարձրորակ պոլիգրաֆիական արտադրանք:
  • Մշտապես նորացնել գոյություն ունեցող տպագրական տեխնիկան և տեխնոլոգիան:

Մենք ունենք

«Տիգրան Մեծ» հրատարակչությունը կայուն և մրցունակ ձեռնարկություն է, որն առաջարկում է իր հաճախորդներին

մոնոքրոմ և լիագույն տպագրական ծառայությունների ամբողջական փաթեթ: Այն մասնագիտացած է շիթային օֆսեթ, ֆլեքսոգրաֆիական և լրագրերի ռուլոնային տպագրության մեջ:

Մոտ 50 տարվա աշխատանքն ու նվիրվածությունը հնարավորություն են տվել մեզ ձևավորել և ստեղծել կատարյալ արտադրանք:

Մեր փորձառությունը երկար զարգացում է ապրել: Աշխատել մեզ հետ նշանակում է ներդնել մեր փորձառությունը ձեր կարիքների համար:

Մեր կորպորատիվ առաքելությունն է հաճախորդներին առաջարկել միայն բարձր մակարդակի ծառայություններ, ստեղծել որակյալ պոլիգրաֆիական արտադրանք,

որը կարդարացնի հաճախորդի սպասիլիքները:

Ամեն ինչ մեկ տեղում

Երկար ճանապարհ է ընկած դիզայնից մինչև վերջնական արտադրանք ստանալը:

Մենք առաջարկում ենք ամբողջական հրատարակչական ծառայություններ, որոնք բաժանվում են 4 մասերի

  • Դիզայն

  • Նախատպագրություն

  • Տպագրություն
  • Հետտպագրություն

ՄԵՐ ԱՐՎԱԾ ԳՈՐԾԵՐԻՑ

Ահա մեր կողմից տպագրված որոշ աշխատանքներ: Այս բոլոր գործերն ունեն բացառիկ որակ:

Սրանց մեջ կան շատ գրքեր, որոնք արվեստի գործեր են: Մեր արտադրանքը խոսում է իր որակի մասին:

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Մենք կյանքի կկոչենք ձեր յուրաքանչյուր մտահղացումը՝ մեր ժամանակակից և շարունակաբար նորացվող սարքավորումների միջոցով:

Ձեր մտքերը անմիջապես կվերածվեն արտադրանքի՝ մեր օպտիմալացված աշխատանքի շնորհիվ:

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Տարիներ շարունակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն` ի դեմս իր տարբեր

կառույցների, սերտորեն համագործակցում է «Տիգրան Մեծ» հրատարակչության

հետ:

Լուսո Խորան Սուրբ Էջմիածնի և Հրատարակչության տնօրինության

միջև ստեղծված բացառիկ ջերմ ու հարազատական հարաբերությունների

արդյունքում պարբերաբար լույս են տեսնում բազմաբնույթ թերթոններ,

բացիկներ, պաստառներ, գրքեր, պատկերագրքեր («Հայկական հնագրութեան ալբոմ»,

«Հայոց Հայրապետի պատգամները», «Գանձեր Սբ Էջմիածնի», «Հայրապետը» ևն),

որոնք, իրենց բովանդակությունից զատ, հատկանշական են նաև տպագրական այն

բարձր որակով, ինչն ապահովում է «Տիգրան Մեծ» հրատարակչությունն իր

տեխնիկական միջոցներով և վարպետ տպագրիչներով:

Եվ այս առումով հույժ գովելի են Հրատարակչության տնօրինության և

ողջ աշխատակազմի առանձնահատուկ ուշադրությունն ու հոգատարությունը,

որոնք արտահայտությունն են նրանց ճշմարիտ եկեղեցասիրության և

Հայաստանյայց Սբ Եկեղեցու հանդեպ անկեղծ նվիրումի:

Թող Ամենաբարի Աստված առատապես օրհնի և միշտ շեն պահի «Տիգրան Մեծ»

հրատարակչությունը, որպեսզի շարունակի նորանոր հոգեշահ և ազգօգուտ

հրատարակություններով արդյունավորել մերօրյա գրատպության արվեստը:

Ասողիկ քահանա Կարապետյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն

Համագործակցութեան երկար տարիներ են կապում Մխիթարեան հրատարակչատունը և «Տիգրան Մեծ»

հրատարակչութիւնը, սկսած անկախութեան առաջին իսկ տարիներից, երբ Մխիթարեան տպարանի հաստոցները Ս.

Ղազարից տեղափոխուեցին Երեւան:

Գրահրատարակչական եւ տպագրական որեւէ պատուէր միշտ գործնական, մատչելի եւ լիարժէք լուծում է գտել այս

հիմնարկում:

Պատրաստակամ ընդառաջելու եւ լաւագոյն կերպով ի կատար ածելու որեւէ պատուէր` տնօրենութեան գրասենեակից

մինչեւ փաթեթաւորում, հետապնդում են յաճախորդին միշտ գոհ ճանապարհելու սկզբունքը:

Աշխատանքը շատ հաճելի է դառնում փորձառու մասնագէտների եւ արհեստավարժ խորհրդատուների հետ, յատկապէս

անկեղծ մարդկային յարաբերութիւններով եւ ժպիտով:

Մասնագիտացուած եւ արդիական հաստոցներով յագեցած՝ որեւէ տպագրական աշխատանք գտնում է իր մարմնացումը

կատարեալ ճշգրտութեամբ եւ գեղագիտական ճաշակի լիարժէք դրսեւորումով:

Հրատարակչութիւն, որ իրաւացիօրէն կրում է «Տիգրան Մեծ» անունը, անդադրում նորանոր նուաճումների

ցանկութեամբ, նշաձողը օրէցօր կատարելագոյնին մօտեցնելով, մրցունակ է դառնում միջազգային շուկայում:

Հ. Սերաֆինո Ջամուրլյան, Մխիթարյան Միաբանություն

«Տիգրան Մեծ» հրատարակչատունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վաղեմի

գործընկերներից է: Այս համագործակցության արդյունքում լույս են տեսել բազմաթիվ բարձրորակ

պարբերականներ ու գրքեր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ինձ համար, որպես

հեղինակի, «Տիգրան Մեծ» հրատարակչատունը վստահելի գործընկերոջ,

պայմանավորվածությունների ու ժամկետների հստակության չափանիշ է: Այս տարիների

ընթացքում կազմակերպության տնօրեն Վրեժ Մարկոսյանը բազմաթիվ անգամ ընդառաջելու

բարձրորակ արդյունք է ապահովել թանգարան-ինստիտուտի ու իմ հեղինակային

հրատարակությունների համար:

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ, Հայկական «Ցեղասպանուրյան Ինստիտուտ-թանգարանի» տնօրեն

«Տիգրան Մեծ» հրատարակչությունն այսօր հանրապետության լավագույն

հրատարակչություն-տպարանն է, այն ոչ միայն տպագրության լավագույն ավանդույթներ,

տասնամյակների հարուստ փորձ, այլև գերժամանակակից տպագրական տեխնիկա և

տեխնոլոգիական հնարավորություններ ունի:

Հայկական հանրագիտարան հրատաակչության վերջին 25 տարիներին հրատարակած

բոլոր գրքերը, չնչին բացառությամբ, տպագրվել են այդ տպարանում: Եվ պիտի

արձանագրենք, որ ամեն անգամ զգացել ենք հրատարակչության ողջ անձնակազմի ուշադիր

վերաբերմունքը մեր գրքերի նկատմամբ՝ իբրև լուրջ գիտամշակութային

հրատարակությունների: Այդ առումով հատկապես կարևոր է հրատարակչության գլխավոր

տնօրեն Վրեժ Մարկոսյանի և ղեկավար անձնակազմի մարդամոտ, ընդառաջող,

հանրագիտարանի նկատմամբ հատկապես հոգատար վերաբերմունքը, որ մեր բարեկամության

և համագործակցության շարունակության լավագույն երաշխիքն է:

Հովհաննես Այվազյան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն

«Տիգրան Մեծ» հրատարակչության հետ աշխատում եմ 1997 թ.: Այս տարիների

ընթացքում հրատարակչությունը ապացուցել է իր նորացման համարձակ միտվածությունը,

բարձր պրոֆեսիոնալիզմը հրատարակչական և տպագրական գործի բոլոր փուլերում:

Արդի բարձրակարգ տեխնոլոգիաների ներդրումն ու աշխատակազմի հմտությունը,

ինչպես նաև հոգատար ու համբերատար աշխատանքը տարաբնույթ պատվիրատուների հետ

«Տիգրան Մեծ» հրատարակչությունը իրավամբ հաստատում է իր, որպես այս ոլորտի

հայաստանյան լիդեր, իսկ կատարած աշխատանքները մրցունակ ու բարձրորակ են

ամենախիստ միջազգային չափանիշներով:

Սամվել Փարթամյան, Դիզայներ-հրատարակիչ, ԵՊՃՀ դասախոս

Առաջինը` առինքնող ճաշակ, ձևավորման յուրակերպություն և տպագրական`

հատկապես գունային ներդաշնակումների ճշգրիտ մատուցում: Այս հատկանիշները

շեշտադրում են «Տիգրան Մեծ» հրատարակչության միջազգային մակարդակը:

Սրտանց մաղթում եմ նոր առաջքայլ և նոր հաջողություններ:

Շահեն Խաչատրյան,, Արվեստաբան

ԵԿԵՔ ԱՇԽԱՏԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Կապ հաստատեք մեզ հետ և մենք ուրախ կլինենք համագործակցել ցանկացած եղանակով:

Դուք կարող եք տեղադրել ձեր պատվերը ուղղակիորեն մեր էջում և մենք անմիջապես կարձագանքենք ձեր հարցմանը:

ՊԱՏՎԻՐԵԼ
ԿԱՊՆՎԵԼ