SIGN IN YOUR ACCOUNT TO HAVE ACCESS TO DIFFERENT FEATURES

FORGOT YOUR PASSWORD?

FORGOT YOUR DETAILS?

AAH, WAIT, I REMEMBER NOW!

ԶԱՆԳԱԳԱՐԵՔ +374 (60) 62-32-06

    • LOGIN

    «Տիգրան Մեծ»

    • ԳԼԽԱՎՈՐ
    • ՄԵՐ ՄԱՍԻՆ
      • ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
    • ՏՊԱԳՐՈւԹՅՈւՆ
      • ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈւԹՅՈւՆ
      • ՖԼԵՔՍՈ ՏՊԱԳՐՈւԹՅՈւՆ
      • ԹՎԱՅԻՆ ՏՊԱԳՐՈւԹՅՈւՆ
      • ԼԱՅՆԱՖՈՐՄԱՏ ՏՊԱԳՐՈւԹՅՈւՆ
    • ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
    • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
    ՀԱՏՈւԿԱՌԱՋԱՐԿ

    Թերթը ոչնչով հնարավոր չէ փոխարինել

    by tenweb_manager_plugin / Wednesday, 29 June 2016 / Published in Չդասակարգված

    «Ժամանակի ընթացքում հեռուստատեսությունը կհեղաշրջի մարդկության կյանքը: Ոչինչ չի լինի: Ո՛չ կինո, ո՛չ թատրոն, ո:չ գրքեր,ո՛չ թերթեր, միայն հեռուստատեսություն», վստահեցնում էր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսը: Թվում է, թե կյանքը ապացուցում է այդ պնդման իրավացիությունը՝ համենայն դեպս Հայաստանում հրատարակվող թերթերի տպաքանակը ուժեղ կրճատվել է, զանազան կայքերն ու օնլայն պարբերականները միանշանակ ավելի շատ են, քան տպագիր թերթերը: Թերթերի տպաքանակը չնայած կրճատվել է, բայցեւայնեպս դրանք իրենց կայուն ընթերցողն ունեն: Պատահական չէ, որ հենց աշխարհի տեխնիկապես ամենաառաջադեմ երկրում՝ Ճապոնիայում է տպագրվում աշխարհի խոշորագույն թերթը The Yomiuri Shimbun–ը, որի ամենօրյա առավոտյան տպաքանակը կազմում է 1 մլն, մի քանի հարյուր հազար էլ՝ երեկոյան ժամանցային հավելվածի տպաքանակը (ֆոտոռեպորտաժ):

    Հայաստանի խոշորագույն ու ամենահին տպագրատանը՝ «Տիգրան Մեծում» տպագրվում է հանրապետության թերթերի ավելի քան 90 տոկոսը: Ժամանակի շունչը զգալիորեն ընդլայնել է տպագրության ընտրանին: Տպագրական գործընթացի, տպագիր ապրանքատեսակների ոլորտի առաջընթացի պլյուսների ու մինուսների մասին NEWS.am–ի ընթերցողներին պատմել է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր ինժեներ Աշոտ Գասպարյանը:

    Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - IMG_7911.JPG

    Հիմա «Տիգրան Մեծ» տպագրատունն ու հրատարակչությունը սեփականաշնորհված փակ բաժնետիրական միություն է, որը աշխատում է մեկ համալիրում, իսկ առաջ այն Հայաստանի ԿԿ ԿԿ հրատարակչատունն էր: Հրատարակչությունը երկար պատմություն ունի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-ականների սկզբից սկսել է հրատարկվել «Խորհրդային Հայաստան» թերթը, Հայաստանի ԿԿ ԿԿ տպագիր մարմինը: Կարելի է ասել որ Հայաստանի ԿԿ ԿԿ հրատրակչությունը այդ օրվանից է գործում:

    1979-ին հրատարակչությունն ու տպագրատունը տեղափոխվել են նոր շենք, որտեղ շարունակում են մնալ նաեւ հիմա: Սկզբում շահագործման է հանձնվել թերթի՝ այնուհետեւ նաեւ մնացած արտադրամասերը: Ինքը Աշոտ Գասպարյանը այն աշխատողներից մեկն է, որոնք բացել են առաջին տպագրական հաստոցները: Առաջին թերթը, որը տպագրվել է նոր շենքում «Կոմսոմոլեցն» էր: Տպաքանակը 40 հազար էր, ինչը «Խորհրդային Հայաստան»-ի տպաքանակից՝ 260 հազարից ավելի քան 6 անգամ քիչ էր: Կիսով չափ քիչ՝ 110 հազար, «Ոզինի» երգիծական ամսագիր տպաքանակն էր: «Երեկոյան Երեւանի» տպաքանակը՝ 70 հազար էր:

    Իր ներկա հնարավորություններով «Տիգրան Մեծ» տպագրատունը ժաամանակակից պոլիգրաֆիական արտադրություն է: Մենք տպագրում ենք հանրապետության թերթերի ու ամսագրերի ավելի քան 90 տոկոսը: Այսինքն այն ամենը, ինչ եղել է առաջ՝ գումարած գրքերի, դասագրքերի ու ալբոմների կոմերցիոն հրատարակություն: «Տիգրան Մեծ» հրատարակչատանը կարելի է տպագրել այն ամենը, ինչ առհասարակ հնարավոր է տպագրել: Եվ գնապիտակներ, եւ գովազդային ապրանքներ, պաստառներ, ամսագրեր, փափուկ փաթեթներ, այցեքարտեր:

    Տեսականու ծավալով ու բազմազանությամբ այն Հայաստանի խոշորագույն տպագրատունն է: «Հսկայական ջանքեր են գործադրվել ու ոչ քիչ գումարներ ծախսվել ՝ տպագրատան սարքավորման համար: Անկախություն ձեռք բերելուց հետո մենք ստիպված էինք ինքներս գնել եւ սարքվորումները, եւ նոր նյութերը: Բայց պետք է շեշտեմ, որ հրատարակչային գործը ու պոլիգրաֆիան Հայաստանում նույնիսկ ամենավատ 90-ականներին էին զարգանում»,- փաստեց Աշոտ Գասպարյանը

    Մինչդեռ նոր տեխնոլոգիաները արմատապես փոխեցին արտադրական տեխնոլոգիան:

    «Համակարգչային նոր տեխնոլոգիաները ամեն ինչ փոխեցին: Մենք ձգտում էինք ժամանակի հետ համահունչ լինել ու ձեռք բերել համաշխարհային պրակտիկայի լավագույն սարքերը:

    Որպես արդյունք, Տիգրան Մեծում տեղադրված Heidelberg ֆիրմայի սարքավորումը աշխարհում լավագույնն է: Չնայած այն էժան չէ»- նշեց Աշոտ Գասպարյանը:

    Խելացի մեքենան աշխատում է Inpress control տեխնոլոգիայով: Այսինքն ինքնուրույն է վերահսկում որակը, այդպիսով առաջին ու վերջին պատճենները իդենտիկ են: Մեքենան ինքն է բոլոր պարամետրերով չափումներ անում: Նման անհարմարություններ, ինչպիսիք են թանաքի կաթիլներն ու հետքերը, արդեն անցյալում են մնացել

    Հիմա մարդու մասնակցությունը գործընթացին նվազագույնի է հասցված: Աշխատողի բարձր որակավորումն արդեն այդքան կարեւոր չէ, որքան առաջ: Այսինքն առաջ նա պետք է իմանար բազմաթիվ հարակից բաներ՝ հասկանար գույների նրբությունները, իմանար տեխնոլոգիան, քիմիան: Այսօր արդեն այդ ամենը անհրաժեշտ չէ: Մեքենան ինքն է ամեն ինչ վերահսկում: «Մեքենան ինքն է հավելում ինչ պետք է, ինքն է քչացնում, իսկ եթե փորձում ես միջամտել, ձեռքիդ հարվածում է»- կատակում է Աշոտ Գասպարյանը:

    Այն փաստարկները, որ նոր տեխնոլոգիաները, մեծամասամբ հեշտացնելով աշխատանքը, բայցեւայնպես տպագրման գործընթացը զրկել են որոշակի ռոմանտիկայից՝ գլխավոր ինժեները չի հերքում, բայցեւ չի համաձայնում: «Եթե խոսենք տեխնոլոգիական գործընթացի համի ու գույնի մասին՝ ապա առաջ մի հասարակ կոլաժը հսկայական ջանքեր էր պահանջում՝ նկարել, ռետուշ անել, լուսանկարել: Եթե համն ու գույնը դա է, ապա այդ ամենը, իհարկե, արդեն չկա: Կա համակարգիչ, ու դրանով կարող ես անել, ինչ ուզում ես: Այլ բան է, որ ինչ -որ հին տեխնոլոգիաներ վերացել են: Ինչ- որ բան այն ժամանակ ավելի գեղատեսիլ էր: Բայց կյանքն առաջ է գնում: Այսօր արդեն ոչ ոք չի գրում գրքեր պապիրուսների վրա: Ես առավել քան վստահ եմ, որ երբ Գուտենբերգը ստեղծեց առաջին տպիչ մեքենան, ձեռագիր գրքերի կողմնակիցները նույնպես հանդիմանում էին՝ ասելով որ համն ու գույնը բացակայում է: Հաստատ նրանք ասում էին՝ ահա անցան այդ ժամանակները, երբ կարելի էր ձեռքդ վերցնել հատորյակները ու վայելել ընթերցանությունը: Բայց կյանքը նույն տեղում չի կանգնում, ամեն ինչ փոխվում է: Անցյալ դարի վերջի համակարգչային տեխնոլոգիաները ամեն ինչ փոխեցին մեր ոլորտում ու տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ»:

    «Մեզ վախեցնում են, որ ժամանակի ընթացքում կանհետանա տպագրական արտադրանքը՝ թողնելով միայն հեռուստատեսությունը: Դա այդպես չէ: Կլինի եւ տպագիրը, եւ թվայինը: Թերթը հնարավոր չէ ոչնչով փոխարինել: Տպագիր արտադրանք՝ թերթը, առաջին հերթին փաստաթուղթ է, ինչը չես ասի հեռուստատեսության ու ինտերնետի մասին: Նույնիսկ օրենքն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չի տպագրվում թերթում կամ լրաբերի հատուկ թողարկման մեջ»- հիշեցրեց Աշոտ Գասպարյանը:

    What you can read next

    Տպագրվելու է 24 մլն քվեաթերթիկ
    Աշխատանքային պրոցես. «Տիգրան Մեծ»

    Recent Posts

    • Աշխատանքային պրոցես. «Տիգրան Մեծ»

      Մենք շարունակում ենք մեր շարքը, որի միջոցով բաց...
    • Տպագրվելու է 24 մլն քվեաթերթիկ

      «Տիգրան Մեծ» հրատարակչությունում մարտի 23-ին մե...

    Recent Comments

      Archives

      • October 2020
      • March 2017
      • June 2016

      Categories

      • Չդասակարգված

      Meta

      • Log in
      • Entries feed
      • Comments feed
      • WordPress.org

      © Copyright 2006 - 2020 Tigran Mets | All Rights Reserved | PR Focus.

      TOP