Էժեն Դելակրուա

Էժեն Դելակրուա

Էժեն Դելակրուա

Ծնվել է ապրիլի 26, 1798 - վախճանվել է օգոստոսի 13, 1863 (65 տարեկան)
Ծննդավայր Սեն Մորիս, մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա

1816-1822 թվականներին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դելակրուան առաջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտումների արտահայտիչը։ «Քիոսի կոտորածը» (1823–1824, ԼուվրՓարիզ) և «Հունաստանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրքական լծից, նրանց պայքարը ազգային անկախության համար։

Պաշտոնական ակադեմիզմին Դելակրուան հակադրել է հուզախռով, պայքարող արվեստ։ Առնական, վեհանձն, խոր և կրքոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դելակրուան դիմել է ՇեքսպիրիԳյոթեիԲայրոնիՍքոթի ստեղծագործություններին։ «Ֆաուստի» (1827–1828) և «Համլետի» (1834–1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։

1830 թվականին, Հուլիսյան հեղափոխության անմիջական տպավորության տակ, Դելակրուան ստեղծել է «Ազատությունը բարիկադների վրա» (Լուվր) կտավը։

Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831 թվականի նրա երկու նկարները՝ «Բուասսի դ'Անգլան Կոնվենտում» (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպենհագեն

1832 թվականին ճանապարհորդել է Ալժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևելքը պատկերող կտավներ («Ալժիրի կանայք», 1833–1834, Լուվր, և այլն)։

Դելակրուայի արվեստի ռեալիստական միտումները վառ կերպով արտահայտվել են դիմանկարներում («Ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, երկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներումնատյուրմորտներումորմնանկարներում (Բուրբոնյան, 1833–1847, Լյուքսեմբուրգյան, 1845–1847, պալատներում և այլուր)։

Դելակրուայի ստեղծագործությունը XIX դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է։ Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տոների, երանգավորված ստվերների ու արտացոլումների համակարգը՝ մասամբ կանխելով իմպրեսիոնիստների հայտնագործումները։

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

8-րդ դասարան

ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տպագրված է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ տպարանում
Հեղինակներ՝ Սիլվա Պետրոսյան, Սերոբ Խաչատրյան, Հայաստան Գրիգորյան, Մադլենա Առաքելյան
Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան
Խմբագիր՝ Արտակ Սուրենի Ոսկանյան
Սրբագրիչ՝ Անահիտ Պապյան
Ձևավորումը՝ Նվարդ Հայրապետյանի
Շապիկի ձևավորումը՝ Արամ Ուռուտյանի
Էլեկտրոնային կրթական ռեսուրսներ տրամադրող խումբ՝  «ՓԻ ԱՐ Ֆոկուս» ՍՊԸ
TOP