Թոմաս Հոբս |
|
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1588 Անգլիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1679 (91 տարեկան) Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4] |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն[5] |
Ազգություն | անգլիացիներ |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | քաղաքական փիլիսոփայություն, Քաղաքագիտություն և պետության և իրավունքի տեսություն |
Մասնագիտություն | քաղաքագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պատմաբան և թարգմանիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն, պատմություն, բարոյագիտություն և երկրաչափություն |
Ալմա մատեր | Մագդալեն քոլիջ (1608) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և անգլերեն |
Ազդվել է | Պլատոն, Արիստոտել, Հուգո Գրոտիոս և Ֆրենսիս Բեկոն |
«Քաղաքացիական հասարակություն» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։
Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։
Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։
Կառավարման ձևերն ըստ Հոբսի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական դաշինք կնքելու ժամանակ իշխանությունը հանձնվում է կամ ողջ ժողովրդին կամ մեկ անձի։ Հետևաբար, առանձնացվում է կառավարման երեք ձև՝ ժողովրդավարություն, երբ իշխանությունը գտնվում է ողջ ժողովրդի ձեռքում, ազնվապետություն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդի մեծ մասի ձեռքում, և միապետություն, երբ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում։ Սրանց հակադրվում են խեղաթյուրված տարբերակները՝ անիշխանություն, օլիգարխիա և տիրանիա։ Սրանք կառավարման առանձին ձևեր չեն դիտվում։ Հոբսը հավասարապես ընդունում է երեքի գոյությունը միաժամանակ, սակայն գերապատվությունը տալիս է միապետությանը։ Միապետն առավել ունակ է իրականցնել իշխանությունը, քանի որ թագավորը մարմնավորում է պետությանը։ Հետագայում այս միտքը կրկնում է Սպինոզան։