«Քաղաքացիական հասարակություն» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։

Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։

Aquote1.png Մարդկային ցեղի բնական վիճակում յուրաքանչյուր անհատ ալեկոծված է ագահությամբ, սարսափով (նաև բռնի մահվան սարսափով), փառասիրությամբ և այլ կրքերով․ շրջապատված է նախանձ մարդկանցով, թշնամիներով։ Մինչքաղաքացիական, մինչպետական այդ վիճակում չկան բարոյական սկզբունքներ և հաստատումներ։Ճշմարիտի և ոչ ճշմարիտի, արդարի և ոչ արդարի հասկացություններն այստեղ տեղ չունեն։ Այնտեղ, ուր չկա ընդհանուր իշխանություն, չկա օրենք, իսկ այնտեղ, ուր չկա օրենք, չկա անարդարություն։ Aquote2.png

Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։

Կառավարման ձևերն ըստ Հոբսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական դաշինք կնքելու ժամանակ իշխանությունը հանձնվում է կամ ողջ ժողովրդին կամ մեկ անձի։ Հետևաբար, առանձնացվում է կառավարման երեք ձև՝ ժողովրդավարություն, երբ իշխանությունը գտնվում է ողջ ժողովրդի ձեռքում, ազնվապետություն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդի մեծ մասի ձեռքում, և միապետություն, երբ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում։ Սրանց հակադրվում են խեղաթյուրված տարբերակները՝ անիշխանություն, օլիգարխիա և տիրանիա։ Սրանք կառավարման առանձին ձևեր չեն դիտվում։ Հոբսը հավասարապես ընդունում է երեքի գոյությունը միաժամանակ, սակայն գերապատվությունը տալիս է միապետությանը։ Միապետն առավել ունակ է իրականցնել իշխանությունը, քանի որ թագավորը մարմնավորում է պետությանը։ Հետագայում այս միտքը կրկնում է Սպինոզան։

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

8-րդ դասարան

ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տպագրված է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ տպարանում
Հեղինակներ՝ Սիլվա Պետրոսյան, Սերոբ Խաչատրյան, Հայաստան Գրիգորյան, Մադլենա Առաքելյան
Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան
Խմբագիր՝ Արտակ Սուրենի Ոսկանյան
Սրբագրիչ՝ Անահիտ Պապյան
Ձևավորումը՝ Նվարդ Հայրապետյանի
Շապիկի ձևավորումը՝ Արամ Ուռուտյանի
Էլեկտրոնային կրթական ռեսուրսներ տրամադրող խումբ՝  «ՓԻ ԱՐ Ֆոկուս» ՍՊԸ
TOP