ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆ

Գեղանկարիչ 1 փետրվար, 1897 - 24 ապրիլ, 1981

Ծնվել է Թիֆլիսում: 1914-16թթ սովորել է Թիֆլիսի Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի և քանդակագործության դպրոցում: 1917թ. սկսել է մասնակցել ցուցահանդեսների: 1922-26թթ դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ ուսումնական հաստատություններում: 1927թ. տեղափոխվել է Մոսկվա, դասավանդել Մոսկվայում Հայաստանի ՄՊ գեղարվեստի ստուդիայում: 1935թ. Մոսկվայի հայկական պետական ստուդիայում կատարել է Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսի բեմական ձևավորումը: 1936-40թթ ուսանել է Մոսկվայի Համամիութենական գեղարվեստատեխնիկական ինստիտուտում՝ Ա.Ֆավորսկու և Յ.Կրավչենկոյի արվեստանոցներում: 1942թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1947թ. տեղափոխվել է Բաքու: 1948-53թթ նկարչություն է դասավանդել Աշխաբադից Բաքու փոխադրված գեղարվեստի ուսումնարանում: 1953թ. տեղափոխվել է Երևան: Սկսել է մասնակցել հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: Զբաղվել է Հայաստանի ԳՏՑ վիտրաժների ձևավորմամբ (Ռ.Շահվերդյանի հետ): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967թ.), Մոսկվայում (1969թ.), Նովոսիբիրսկում (1969թ.): Ստեղծագործական կյանքի ընթացքում զբաղվել է պլակատների և գրքերի ձևավորմամբ: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Երևանի Հ.Թումանյանի տուն-թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1977թ.՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Մահացել է Երևանում:

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

8-րդ դասարան

ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տպագրված է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ տպարանում
Հեղինակներ՝ Սիլվա Պետրոսյան, Սերոբ Խաչատրյան, Հայաստան Գրիգորյան, Մադլենա Առաքելյան
Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան
Խմբագիր՝ Արտակ Սուրենի Ոսկանյան
Սրբագրիչ՝ Անահիտ Պապյան
Ձևավորումը՝ Նվարդ Հայրապետյանի
Շապիկի ձևավորումը՝ Արամ Ուռուտյանի
Էլեկտրոնային կրթական ռեսուրսներ տրամադրող խումբ՝  «ՓԻ ԱՐ Ֆոկուս» ՍՊԸ
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են «AV Production» ընկերությանը.
TOP