FORGOT YOUR DETAILS?

ՆԵՐԲԵՌՆԵԼ

ՆԵՐԲԵՌՆԵԼ

ներբեռնելու համար կտտացրեք պատկերակին

ԿԱՐԾԻՔՆԵՐ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Տիգրան Մեծ» հրատարակչությունը հայտնի է իր հաճախորդների հետ  ջերմ հարաբերություններով, որի հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ այն ինչ վերաբերում է մեր հաճախորդներին, վերաբերում է նաև մեզ: Հաճախորդները նախընտրում են դիմել մեզ՝  հաշվի առնելով ու գնահատելով մատուցվող ծառայությունների բարձ որակն ու միջազգային մրցունակությունն ամբողջ աշխարհում:

Ընկերության հիմնադրման օրից ի վեր՝ մենք ձգտում ենք բավարարել հաճախորդների մշտապես փոփոխվող պահանջները:

Հայաստանի խոշորագույն ու ամենահին տպագրատանը՝ «Տիգրան Մեծում», տպագրվում է հանրապետության թերթերի ավելի քան 90 տոկոսը:

Այս ընթացքում մենք հասցրել ենք ձեռք բերել մեր գործընկերների վստահությունն ու գոհունակությունը։ Հրատարակչությունը համագործակցում է  ՄԱԿ-ի գրասենյակի, Կարմիր Խաչի գրասենյակի և միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Այսօր «Տիգրան Մեծ» հրատարակչությունը խոշոր պոլիգրաֆ ինդուստրիա է՝

հզորացված իր մեքենաներով, շարունակաբար զարգացող տեխնոլոգիայով և

բաձրակարգ մասնագետներով: Մենք երբեք չենք դադարում ներդնել,

հետևաբար ստանում ենք որակ, որը հրամցնում ենք մեր հաճախորդներին:

Կապված ընկերության հետագա զարգացման և վերազինման հետ` ընկերության ղեկավարությունը մշտապես լրացուցիչ ֆինանսական միջոցներ է տրամադրում նոր տեխնոլոգիայի, սարքավորումների և մասնագետների աշխատանքի կատարելագործման նպատակով,  ինչպես նաև իրականացնում է շուկայի մանրակրկիտ և խորը ուսումնասիրություն ու վերլուծություն:

Բավական է մեր մասին, եկեք խոսենք Ձե՛ր մասին. եթե փնտրում եք յուրօրինակ ու որակյալ տպագրություն Ձեր բիզնեսի համար, կամ պարզապես ցանկանում եք Ձեր  բնակարանը ձևավորել թրենդային ինտերիեր-տպագրությամբ, ապա այցելեք կամ զանգահարեք մեզ և վստահաբար կգտնեք այն, ինչ փնտրում էիք:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

TOP