Վրեժ Վարանցովի Մարկոսյան

  • Ծնվել է 1950թ. մարտի 15-ին Ապարանում:

    1973-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում:

    1972թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-հաշվապահ:

    1972-1973թթ. ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ:

    1974-1976թթ. եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ:

    1976-1991թթ. ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն:

    1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն:

    Պարգեւատրվել է

    Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.)

    Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.)

    «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ):

    2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:

    Ամուսնացած է, ունի մեկ զավակ: