Մարտին Պետրոսյան
Երևակայական աշխարհի հայ վարպետը
Դեկորատիվ-գունային ու միաժամանակ, գրաֆիկական,գծային չափազանց ինքնատիպ մտածողության տեր արվեստագետ է Մարտին Պետրոսյանը (ծն.1936): Յուղաներկով կտավի կամ ստվարաթղթի վրա կատարված, տարբեր չափերի բնանկարից մեկնող կամ ամբողջապես հորինված նրա պորտրետային ու պեյզաժային աշխատանքները ինչպես և կենցաղային, պատմական, առասպելական, հեքիաթային, դիցաբանական մոտիվներ արծարծող կամ ստեղծագործական ազատ երևակայությամբ ծնված կոմպոզիցիոն-թեմատիկ հորինվածքները աչքի են ընկնում ասես լուսնային, մթնշաղային լույսով ողողված` խավար ու խամրած, աղոտ ու փայլատ, մոնոքրոմ, սակայն խոր ու թափանցիկ տոներով, ուրվագծային հարթ ձևերով և մշակված, պարզեցված ու ոճավորված գծանկարով: Մարտին Պետրոսյանի կերտած գեղարվեստական կերպարները, նույնիսկ կոնկրետ մարդկանց պատկերող աշխատանքները, զգալի չափով դիմազրկված ու փոխակերպված, արտաքին նմանությունը գրեթե կորցրած, տեսողական ռեալ տպավորությունից հեռացած, հոգեբանական նկարագրից զուրկ խորհրդավոր «տեսիլներ» են: Պետրոսյանի ստեղծագործություններից շատերն ըստ էության արտաքին իրականությունից դիտավորյալ կտրված, օրեցօր լճացող ու համահարթվող, գաղափարապես ու բարոյապես սնանկացող հասարակության կյանքից օտարված, գեղարվեստական զուգահեռ իրականության, սեփական ներաշխարհի մեջ ամբողջությամբ պարփակված պատկերներ են: Դրանք ոչ այլ ինչ են, քան գեղարվեստական ուրույն` փոխաբերական ու պայմանական լեզվով արտահայտված այլախոհության վկայություններ:
Պետրոսյանն ազատորեն տիրապետում է իր հարուստ երանգապնակին: Նկարչի կտավներն աչքի են ընկնում խոր կերպարայնությամբ և արտասովոր երևակայությամբ: Հատկապես հետաքրքիր է վարպետի բնանկարը, քանի որ այն շատ հաճախ սյուժետային նկարների խորք է հանդիսանում: Բնանկարներում զգացվում է դաշնությունը մոնումենտալության և քնարականության, հատկանիշ, որ շատ բնորոշ է Հայաստանի բնությանը: Գեղեցիկ, չափի զգացումով ոճավորված ծառերը, սիգապանծ լեռները, հեքիաթային ձկնիկներով խայտացող գետակները ստեղծում են կախարդական աշխարհի տպավորություն:

Դրամատիզմը, ըստ երևույթին, Մարտին Պետրոսյանի ստեղծագործության ամենաբնորոշ գիծն է: Լարումը, խորությունը, զսպվածությունը նրա նկարչությանը հաղորդում են ինչ-որ հատուկ լրջմտություն: Այս հատկությունները մեծ մասամբ բացատրվում են նաև մեր բնաշխարհի բնույթով, որն այս հայեցակետից սակավ է բացահայտվել արդի կերպարվեստում: «Մեր ընտանիքը», «Համբույր», «Դիմանկար», «ՙԻնքնադիմանկար աղջիկների հետ», «Բզեզով աղջիկը», «Իմ հեքիաթը», «Աղջիկները սարերում» գործերը լուծված են խստաշունչ երանգներով, որոնք կտավներին տալիս են ընդգծված առնականություն [1, էջ 305-308]: Այստեղ գերիշխում են սևը, կանաչը, կապույտը, սպիտակը: Պետրոսյանի կտավներում գույնը ձեռք է բերում մի առանձին թանձրություն և ամուր նյութականություն: Գույները շատ ներդաշնակված են, չնայած ոչ վառ գույների կիրառմանը, այնուամենայնիվ ներկապնակը հարուստ է:
Չափազանց արտահայտիչ ու ազգային գծերով լի է նաև Մարտին Պետրոսյանի գծանկարը: Երաժշտական գծերը մերթ նրբորեն ճկվում են իբրև ուռենի և ասես մելամաղձոտ երգ են ասում, մերթ կտրուկ, եռանդուն շարժումով ուրվագծում մեր հզոր, անսասան լեռները: Ամենայն ուշադրության է արժանի «Պապը և շաղգամը» հեքիաթի նրա պատկերազարդումը: Նկարիչը ռուսական ժողովրդական հեքիաթի գործողությունը անբռնազբոս կերպով տեղափոխել է լեռների երկիրը և հաղորդել նրան նոր ազգային հնչողություն: Այս պատկերազարդումների ազգային բնույթն անշուշտ չի սպառվում սոսկ այն բանով, որ ծերունին ու իր պառավ կինը հայկական տարազով են, այն արտահայտված է ստեղծագործության արտահայտչամիջոցներում, նրա ոգու, ոճավորման տարրերի մեջ, որտեղ յուրաքանչյուր ժողովրդի մոտ դրսևորվում է վառ ինքնատիպություն:Միևնույն բնանկարային մոտիվը գործում է ամբողջ գրքույկի մեջ, սակայն նկարիչը ոչ մի տեղ իրեն չի կրկնում: Պետրոսյանը կարողացել է հաղորդել հեքիաթի զգացումը, և ընթերցողը էջերը շրջելով տեղափոխվում է մի ինչ-որ անսովոր, բայց ոչ մտացածին աշխարհ: Այն ճշմարտացի է և ոչ ճշմարտանման:Մարտին Պետրոսյանը ձևավորել է նաև Հ. Թումանյանի «Գառնիկ ախպեր» ու «Զարմանալի աշուղը» հեքիաթները: Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքները «ձևավորում» հասկացությամբ չեն սահմանափակվում:
Դրանք ավելի շուտ գրաֆիկական առանձին գործեր են` ստեղծված ոչ թե գրական աղբյուրների մոտիվներով, այլ միանգամայն ինքնուրույն գեղարվեստական արժեք ունեն, իսկ մեծ մասամբ` նաև համարժեք են գրական երկերին: Պետրոսյանը ձևավորել է նաև «Սասունցի Դավիթ» էպոսը, որտեղ նկարիչը ստեղծել է էպոսի լայնածավալ համադրական պատկերը: Պետրոսյանի «Սասունցի Դավթի» մեկնաբանությունը առավել քնարական է, բանաստեղծական և բացահայտում է ժողովրդական դյուցազներգության մաքրությունը:Հիշարժան են նաև Վարդան Այգեկցու առակների նրա ձևավորումները, որտեղ արտահայտված են նկարչի բացառիկ երևակայությունը: Պատկերվող առարկայի հանդեպ Պետրոսյանի վերաբերմունքն ու մասնակցության չափը այնքան ակտիվ են, որ դիտողը ակամա ընկնում է ինչ-որ անծանոթ, ֆանտաստիկ աշխարհ, բայց միաժամանակ` այնքան իրական ու համոզիչ, որ հավատում ես նրա գոյությանն ու ճշմարտացիությանը[1, էջ 305-308]: Երբեմն պահպանողական տեսակետներ ունեցող որոշ մարդկանց Պետրոսյանի ստեղծագործությունը կարող է անիրական թվալ, սակայն Մարտին Պետրոսյանը այն եզակի հայ նկարիչներից է, ով չի սահմանափակում իր երևակայությունը, այլ ընդհակառակը, ամբողջովին տրվում է դրան: Նրա երևակայությունը սահման չունի և դրան միանում է բացառիկ տաղանդը: