Այն թերթիկները, որոնցում կա մի քանի նշում, համարվում են անվավեր:
Եթե քվեարկությունը փակ է, ոչ ոք չպետք է նայի, թե ինչպես է քվեարկում մյուսը: Երբեմն նման դեպքերում առանձին խցիկներ կամ սենյակներ են տրամադրվում, որ-տեղ քվեարկողները լինում են միայնակ: Այնտեղ նրանց նկարահանել կամ գաղտնա-հսկել չի կարելի: Եթե ինչ-որ մեկը դժվարություն ունի, օրինակ՝ կարդալու կամ նշում անելու, նրա հետ կարող է լինել իրեն օգնող մեկը:
Արդեն նշում կատարած թերթիկները գցվում են հատուկ նախատեսված արկղիկի՝ քվեատուփի մեջ, որը պետք է լինի փակ, ցանկալի է` կնքված: Դասարանում կատար-վելիք քվեարկության համար Դուք արկղիկը կարող եք «կնքել» պլաստիլինով կամ սոսնձած թղթով: Քվեատուփը բացվում է քվեարկության արդյունքները հաշվելիս՝ դրա համար ընտրված հանձնաժողովի կողմից: Ապա հերթով նայվում են քվեաթեր-թիկները, որպեսզի անվավեր չլինեն ու գրանցվում են արդյունքները ստորև ներ-կայացված աղյուսակի նման աղյուսակում.
Թերթիկ | Ձայնը տրված է | Թերթիկն անվավեր է |
||
---|---|---|---|---|
Խ. Գ.-ին | Հ. Ժ. -ին | Կ. Հ.-ին | ||
1. | ||||
2. | ||||
3. | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ |