Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոքի հայրը տեղական իրավաբան էր, մայրը՝ Ագնես Քինեն։ Երկուսն էլ պուրիտաններ էին։ Լոքը ծնվել է 1632 թվականի օգոստոսի 29-ին, Բրիստոլից մոտ տասներկու միլ հեռավորության վրա գտնվող ծղոտե տնակում ու մկրտվել նույն օրը։ Շուտով ընտանիքը տեղափոխվում է Փենսֆորդ։
1647 թվականին Լոքն խորհրդարանի անդամի ու հոր նախկին հրամանատարի՝ Ալեքսանդր Պոֆամի հովանավորությամբ ուղարկվում է Լոնդոն՝ հեղինակավոր Վեսթմինսթր դպրոցը։ Ավարտելով այն, ընդունվում է Քրիստ Չըրչ, Օքսֆորդ։ Այդ ժամանակ դպրոցի դեկան Ջոն Օուենն էր՝ համալսարանի փոխվարչապետը։ Չնայած ընդունակ ուսանող էր, Լոքը նյարդայնանում էր բակալավրիատի ծրագրից։ Ժամանակակից փիլիսոփաների, օրինակ՝ Դեկարտի, աշխատանքները նրան շատ ավելի հետաքրքիր էին, քան ժամանավա դասական փիլիսոփաները։ Իր Վեսթմինսթերյան ընկերոջ՝ Ռիչարդ Լոյերի շնորհիվ Լոքը հաղորդակցվում է փորձարարական փիլիսոփայությանն ու բժշկությանը, որ արգելված էին այլ համալսարաններում ու Թագավորական Հասարակությունում, որի անդամը Լոքն ի վերջո կդառնա։
Լոքը վաստակեց բակալավրիատի աստիճան 1656 թվականին, ու վարպետի աստիճան՝ 1658 թվականին։ 1674 թվականին նա ձեռք է բերում բակալավրի աստիճան բժշկությունում, որը ջանասիրաբար սերտում էր Օքսֆորդում եղած տարիներին։ Լոքին վիճակվում է աշխատել այնպիսի հիշարժան գիտնականների հետ, ինչպիսիք են Ռոբերտ Բոյլը, Թոմաս Ուիլիսն ու Ռիչարդ Լոյերը։ Իր Օքսֆորդ այցելության ժամանակ Շեֆսթբերիի առաջին կոմսը՝ Էնթընի Էշլի Կուպերը, տպավորված լինելով Լոքի կարողություններով, համոզում է նրան դառնալ իր շքախմբի անդամը։
Լոքը ուզում էր կարիերա ստեղծել ու 1667 թվականին տեղափոխվում է Շեֆսթբերիի Լոնդոնյան տուն՝ ծառայելու կոմսին որպես անձնական բժիշկ։ Որտեղ էլ Թոմաս Սայդենհեմի հսկողությամբ վերսկսում է բժշկության ուսումնասիրումը։ Սայդենհեմը լուրջ ազդեցություն է ունենում Լոքի բնական փիլիսոփայական մտածողության վրա, ինչի արձգանքը տեսնում ենք «Մարդկային հասկացողության փորձ» էսսեում։
Լոքի բժշկական գիտելիքներն իրենց ցույց տվեցին, երբ Շեֆսթբերիի լյարդի վարակը սկսեց սպառնալ մարդկանց։ Լոքը, այլ մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, որոշեց կիստայի հեռացման վիրահատություններ իրականացնել, ինչի արդյունքում Շեֆթբերին փրկվեց։ Ծաղկող ու զարգացող քաղաքը իր փրկության համար մեղավոր է համարում Լոքին։
Շեֆսթբերին՝ որպես Վիգ շարժման հիմնադիր, հսկայական ազդեցություն ունեցավ Լոքի քաղաքական հայացքների ձևավորման վրա. Լոքը ներգրավվում է քաղաքականության մեջ, երբ 1672 թվականին Շեֆսթբերին դառնում է լորդ-կանցլեր։ Հետևելով Շեֆսթերիի անկմանը 1675 թվականին, Լոքը որոշ ժամանակ անց է կանցնում ճանապարհորդելով Ֆրանսիայով մեկ՝ որպես ուսուցիչ ու ուղեկցորդ՝ Քէլբ Բլանքսին։ Ու վերադառնում է Անգլիա 1679 թվականին, երբ Շեֆթբերիի քաղաքական վիճակը դրական փոփոխություններ է ունենում։ Մոտավորապես այդ ժամանակ, հավանական է՝ Շեֆսթբերիի հուշումներով ու դրդումներով, Լոքը գրում է «Կառավարության երկու Քննադատություն» ծավալուն աշխատությունը։ Ենթադրվում էր, որ այն նվիրված էր 1688 թվականի Փառավոր հեղափոխությանը, ժամանակակից գիտնականներն ապացուցել են, որ այն գրվել է ավելի վաղ ժամանակաշրջանում։ Այժմ աշխատությունը համարվում է բացարձական միապետության դեմ ու հանուն ինքնության համաձայնեցվածության՝ որպես քաղաքական լեգիտիմության հիմք ամենահզոր փաստարկների հավաքածուն։ Չնայած Լոքին ասոցացնում են Վիգի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, նրա հայացքները այդ ժամանակվա Անգլիայի համար բավական հեղափոխական էին։
Ինչպիսին, օրինակ, Սպինոզայի վստահվածների խումբն էր (Բարուխ Սպինոզան մահացել է 1677 թվականին)։ Ամստերդամում Լոքը գրեթե վստահաբար հանդիպել է մարդու, ով այն դավաճան հրեայի գաղափարների կրողն էր, ով պնդում էր, որ կարող է անհատականացնել իրեն միայն կրոնի միջով»։ Միաժամանակ Ռեբեքան ասում է, որ «Լոքի հզոր էմպերիցիստական հակումները» պիտի «թույլ չտային նրան այնպիսի թույն մետաֆիզիկական գործեր կարդալ, ինչպիսին, օրինակ, Սպինոզայի «Էթիկան»է։ Այլ դեպքերում նա շատ ունկնդիր էր Սպինոզայի մտքերին, մասնավորապես՝ ռացիոնալիստների լավ մտածված փաստարկները քաղաքական ու կրոնական հանդուրժողականության ու եկեղեցին ու պետականությունը բաժանելու անհրաժեշտության մասին»։
Նիդեռլանդներում Լոքը բավական ժամանակ ուներ գրելու համար. վերադառնալով Էսսեյի վերախմբագրմանը, նա ստեղծում է նաև «Նամակ հանդուրժողականության մասին»։ Մինչը Հեղափոխության ավարտը Լոքը տուն չի վերադառնում։ 1688 թվականին նա միանում է Վիլհելմ Երրորդի կնոջը՝ Անգլիա վերադառնալու ճանապարհին։ Նրա գործերը հրատարակվեցին աքսորից վերադառնալուց անմիջապես հետո։
Լոքի մտերիմ ընկերը՝ Լէդի Մաշամը, հրավիրում է նրան միանալ իրեն Մաշամ տնում, Էսսեքսում։ Չնայած նրա այնտեղ գտնվելը առանձնացավ առողջական խնդիրներով ու ասթմայի նոպաներով, նա, այնումանայնիվ, դարձավ Վիգերի գաղափարական հերոսը։ Այս ժամանակաշրջանում Լոքը հնարավորություն է ունենում քննարկելու նյութականության հարցերը այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջոն Դրայդենն ու Իսահակ Նյուտոնը։
Լոքը մահացավ հոկտեմբերի 28-ին 1704 թվականին և թաղվել է եկեղեցուն հարակից բակում, Հայ Լավերում, որտեղ ապրել էր մինչև 1691 թվականը։ Նա երբեք չի ամուսնացել ու երեխաներ չի ունեցել։
Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնյոթերորդ դարի վերջում ու տասնութերորդ դարի սկզբում Լոքի «Երկու քննադատություններն» առանձնապես հաճախակի չէին մեջբերվում։ Պատմաբան Ջուլիան Հոպպիտը պնդում է, որ «բացառությամբ որոշ Վիգերի, նույնիսկ 1690-ականների բանավեճերի ներդրումը մի մեծ բան չէր ու ընդհանուր առմամբ արհամարհվում էր մինչև 1703 թվականը (սակայն 1695 թվականին Օքսֆորդում դա զեկուցվել է որպես «մեծ աղմուկ»)»։ 1689-ից 1720 թվականների բրիտանական քաղաքական բանավեճերի պատմության իր ուսումնասիրություններում Ջոն Քենյոնը նշում է, որ Լոքի տեսությունները «հեղափոխության առաջին տարիներին՝ մինչև 1692 թվականը, բավական հազվադեպ էին հիշատակվում, հետո՝ էլ ավելի քիչ։ Մինչև որ սկսեցին չարաշահել դրանք» ու, որ «ոչ ոք, ներառյալ Վիգերի մեծամասնությանը, պատրաստ չէին Լոքի ներկայացրած ընդհանուր պատկերացման աբստրակտ գաղափարներին»։ Որպես հակադրություն Քենյոնն ավելացրել է, որ Ալգերնոն Սիդնեյի «Հակաուղեցույց կառավարության համար» աշխատությունը «վստահաբար ավելի ազդեցիկ էր, քան Լոքի «Երկու քննադատություններ»-ը»։
1714 թվականի թագուհի Աննայի մահից հիսուն տարի հետո «Երկու քննադատություններ»-ը վերատպվել են միայն մի անգամ, չհաշված Լոքի գործերի հավաքական հրատարակությունները։ Ամեն դեպքում, երբ ամերիկացներն ընդդիմանում էին իրենց հարկել ցանկացող բրիտանացիներին, Լոքի «Երկրորդ քննադատությունը» նոր լսարան ձեռք բերեց։ Բանավեճերում այն շատ սիրով մեջբերում էին երկու հակամարտող կողմերն էլ։ Առաջին ամերիկյան տպագրությունը եղավ 1773 թվականին, Բոստոնում։
Լոքը խոր ազդեցություն է ունեցել քաղաքական փիլիսոփայության վրա, մասնավորապես՝ ժամանակակից ազատականության։ Մայքլ Ցուկերտը պնդում է, որ Լոքը հասել է իր ազատականությանը Հոբբեսյան բացարձակությունը կոփելով ու եկեղեցին ու պետականությունը հստակ տարանջատելով։ Նա ուժեղ ազդեցություն ուներ Վոլտերի վրա, ով Լոքին անվանում էր «le sage Locke»։ Նրա ազատությանն ու սոցիալական գործարքին վերաբերող գործերն հետագայում կազդեն Ալեքսանդր Հոմիտոնի, Ջեյմս Մեդիսոնի, Թոմաս Ջեֆերսոնի ու Միացյալ Նահանգների մնացած հիմնադիր հայրերի գրավոր աշխատությունների վրա։ Իրականում «Երկրորդ քննադատության» կետերից մեկը բառացի վերարտադրված է Անկախության հռչակագրում՝ «չարաշահումների երկար գնացքի» մասին հիշատակումը։ Լոքի ազդեցությունն այնքան մեծ էր, որ Ջեֆերսոնը գրում է. «Բեկոն, Լոք ու Նյուտոն... Հայտարարում եմ նրանց երբևէ ապրած մեծագույն մարդիկ, առանց որևէ բացառության։ Քանզի ունեմ Բարոյական գիտություններում ու Ֆիզիկայում հաստատված գերենթակառուցվածքներն առաջս փռված»։
Սակայն Լոքի ազդեցությունը էպիստիմոլոգիայի հարթությամբ հնարավոր է ավելի խորը լինի։ Լոքը վերաձևակերպեց սուբյեկտին կամ անհատին, ինչը շատ պատմաբաններ, ինչպիսիք են Չարլ Թեյլըրն ու Ջերոլդ Սայգելը, համարում են Արևմտյան անհատի կոնցեպցիայի հիմքը։
Կրոնական հանդուրժողականության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոքը, ստեղծագործելով եվրոպական կրոնական պատերազմներից հետո՝ 1689-ից 1692 թվականներին, ձևակերպեց կրոնական հանդուրժողականության պատճառականության դասական տեսությունը։ Կենտրոնական են հետևյալ երեք փաստարկները.
- երկրային արդարադատությունը. պետականությունը մասնավորապես և մարդկային արարածներն առհասարակ չեն կարող գնահատել բացարձակ-ճշմարտություններն՝ կրոնական հիմնադրույթների համեմատությամբ,
- նույնիսկ եթե կարողանային, եզակի «ճշմարիտ կրոնի» պարտադրանքը ցանկալի արդյունք չէր ունենա, որովհետև հավատը չի կարող ուժին ենթարկվել,
- բռնությամբ նվաճված միակրոն աշխարհը ավելի շատ սոցիալական խնդիրներ կունենար, քան առկան՝ իր բազմազանությամբ։
Հաշվի առնելով Լոքի հայացքները կրոնական հանդուրժողականության վերաբերյալ, նա, հավանաբար, բապտիստներ Ջոն Սմիթի ու Թոմաս Հելվայսի ազդեցության տակ էր, ովքեր բանականության ազատության մասին տրակտատներ էին հրապարակել վաղ տասնյոթերորդ դարում։ Բապտիստ աստվածաբան Վիլյամս Րոջերը Րոդե կղզու գաղութը հիմնադրել է 1636 թվականին, որտեղ միավորել է ժողովրդավարական սահմանադրությունն անսահմանափակ կրոնական ազատության հետ։ Նրա գործերից մեկը՝ 1644 թվականին գրված «The Bloody Tenent of Persecution for Cause of Conscience»-ը, լայնորեն տարածված էր հայրենի երկրում, բացարձակ կրոնական ազատության ու եկեղեցու ու պետականության իրարից անջատվելու կրքոտ խնդրանք էր։ Բանականության ազատությունը բարձր առաջնություն ունեին աստվածաբանական, փիլիսոփայական ու քաղաքական օրակարգում. ինչ 1521 թվականին ինչ Մարտին Լյութերը հայտարարեց իր՝ Հռոմեական եկեղեցուն հավատի մասին, քանի դեռ Աստվածաշունչը հակառակը չի ապացուցել։ Լոքը բողոքական ավանդության հետևորդ էր։ Նա նաև շատ էր ազդվել քաղաքական գործիչ ու հայտնի բանաստեղծ Ջոն Միլտոնից, ով ազատականության մոլի իրավապաշտպանն էր։
Կարոլինայի Սահմանադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոքի գնահատականները հաճախ կապված են ազատականությանն առհասարակ ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին գնահատելու հետ։ 1671 թվականին չուզողները նշում են, որ Լոքը Աֆրիկյան թագավորական կազմակերպության միջով ստրկավաճառության անգլիացի գլխավոր ներդրողն էր։ Ի համալրումն, նա՝ որպես Շեֆսթբերիի քարտուղար մասնակցել է Կալիֆորնիայի Սահմանադրության Հիմնարարությանը, ինչը ավատատիրոջը անսահմանափակ իշխանություն տվեց ստրուկի նկատմամբ։ Օրինակ, Մարտին Կոհինը նշել է, որ Լոքը որպես Առևտրի ու Տնկարկությունների (1673-1674 թվականներ) ու Առևտրի (1691-1700 թվականներ) խորհուրդների անդամ իրականում «այն հազարավոր մարդկանցից մեկն էր, ովքեր ստեղծեցին ու ղեկավարեցին գաղութներն ու իրենց ստրկացման սոսկալի համակարգերը»։ Ոմանք տեսնում են նրա գաղափարները միայն որպես բնիկ ամերիկացիների տեղահանման արդարացում։ Իր գլխավոր գործերում ազնվականության ու ստրկության հակադրության համար Լոքին մեղադրել են կեղծավորության ու ռասիզմի մեջ, ասելով, որ նա մտածում էր միայն Անգլիացի կապիտալիստների ազատության մասին։
Հատկության ու արժեքի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոքն օգտագործում է հատկություն բառը թե՛ նեղ, թե՛ լայն իմաստով։ Լայն իմաստով այն ներառում է մարդկային հետաքրքրությունների մեծ շրջանակ, նեղ իմաստով՝ վերաբերում է նյութական բարիքներին։ Նա վիճարկում է, որ հատկությունը բնական իրավունք է ու տրվում է արված աշխատանքի հաշվին։
Իր «Երկրորդ քննադատության» հինգերորդ գլխում, որ սեփականատիրության իրավունքը տրվում է արված աշխատանքի հաշվին։ Լոքը հավատում է, որ ապրանքների ստեղծման գործընթացը որոշում է դրանց արժեքը։ Սա օգտագործվում է որպես լրացուցիչ ապացույց Լոքի աշխատանքի հատկության ու աշխատանքի արժեքի տեսությունների մեկնաբանման ժամանակ։ Ըստ նրա՝ բնության կողմից տրամադրված ապրանքները փոքր արժեք ունեն, և նրանց վրա տարված աշխատանքն է, որ արժեքավորում է այն։
Լոքը հավատում էր, որ սեփականատիրության իրավունքն ամրագրված է աշխատանքով։ Ի համալրումն՝ նա հավատում էր, որ սեփականատիրությունը գերակշռում է կառավարությանը և այն չի կարող «կամայականորեն տնօրինել սեփականատիրությունը»։ Հետագայում Կառլ Մարքսը հակադրվում է սրան իր սեփական սոցիալիստական տեսությունով։
Քաղաքական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոքի քաղաքական տեսությունը հիմնված է սոցիալական գործարքի տեսությանը։ Ի տարբերություն Թոմաս Հոբսի, Լոքը հավատում էր, որ մարդկային բնույթը նկարագրվում է պատճառականությամբ ու հանդուրժողականությամբ։ Հոբսի նման Լոքը հավատում էր, որ մարդկային բնույթը թույլատրում է նրան էգոիստ լինել։ Սա ներկա ներկայացումից տարբեր է։ Բնական պետականության մեջ բոլոր մարդիկ անկախ ու հավասար էին, իրավունք ունեին պաշտպանելու «կյանքը, ազատությունը, առողջությունն ու ունեցվածքը»։ Գիտնականների մեծամասնությունը «կյանք, ազատություն ու երջանկության գործ» արտահայտության հիմքում տեսնում է Լոքի տեսությունը, թեև այլ սկզբնաղբյուրներ էլ են առաջարկվում։
Լոքը կողմնակից էր սահմանադրական միապետության և հասարակական դաշինքին։
Հոբսի նման Լոքը ընդունում էր, որ պաշտպանելու իրավունքն ինքնին բավարար չէր. այդպիսով, մարդիկ պետք է քաղաքակրթված հասարակություն կազմակերպեին, որտեղ հակասությունները կլուծվեին կառավարության օգնությամբ։ Ամեն դեպքում, նա երբեք Հոբսին անձնապես չի դիմել, փոխարենը այլ ժամանակակից գրողներին հղումներ անելով։ Լոքին դուր էր գալիս կառավարական ուժերի բաժանումը՝ նա առաջինն առաջարկեց իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանման սկզբունքը, ու նաև հավատում էր, որ հեղափոխությունը ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն է։ Միաժամանակ նա արդարացի և անհրաժեշտ էր համարում մարդու բնական իրավունքների և ազատությունների դեմ ոտնձգություններ կատարող բռնապետական իշխանության դեմ ժողովրդի հեղափոխությունը և զարգացնում էր ժողովրդավարական հեղափոխության գաղափարները։
Այս մտքերը հավանաբար խոր ազդեցություն են ունեցել Ամերիկայի անկախության հռչակագրի վրա։
Լոքի քաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
- Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
- Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։
Կուտակման սահմանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Լոքի չօգտագործվող հատկությունը մսխում ու բնության նկատմամբ հանցագործություն է, բայց, «երկարակյաց» ապրանքների ներկայացումով, մարդիկ կարող են փոխանակել իրենց ավելորդ, շուտ փչացող ապրանքներն ավելի երկարակյացների հետ. այդպիսով, չեն նեղացնի բնության օրենքներին։ Ըստ նրա, փողի ներմուծումը նշանավորում է գործընթացի գագաթնակետը՝ հնարավոր դարձնելով առանց հատկությունների փոփոխության անսահմանափակ կուտակումները։ Արժույթում Լոքը ներառում էր նաև ոսկին ու արծաթը, քանի որ դրանք կարող են «մթերվել առանց որևէ մեկին վնասելու», քանի որ չեն փչանում սեփականտիրոջ ձեռքերում։
Ինքնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոքը սահմանել է ինքնությունը որպես «այն բանականորեն մտածող բանը (էությունը, որ ստեղծված է հոգևորից ու նյութականից՝ անկախ նրանից պարզ է, թե՞ բարդ), որը զգացմունքային է» կամ «հաճույքի կամ ցավի բանական գիտակցությունը, կապված երջանկության կամ տանջանքի հետ՝ այսպիսով, մտահոգված ինքն իրենով այնքան ժամանակ, քանի դեռ այդ համոզմունքը գոյություն ունի»։ Ամեն դեպքում, նշելով, որ մարմինը կերտում է մարդուն, Լոքը չի արհամարհում էությունը։
Էսսեում Լոքը բացատրել է իր բանական մտքի աստիճանական զարգացումը։ Վիճելով օգոստինոսյան սկզբնական մեղքի ու կարտեզիական՝ հիմնարար ճշմարտության առկայության տեսակետների հետ, Լոքը սահմանում է դատարկ մտքի՝ «տաբուլա ռազա»-յի կոնցեպտը, որը պիտի ձևավորվի փորձարարության արդյունքում։
Լոքի փիլիսոփայական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարելի է առանձնացնել Լոքի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ.
- Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է, մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են մեր գաղափարները՝ ըստ յուրաքանչյուրի փորձի։
- Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից։ Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար։
- Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է։
- Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ։
- Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները։
- Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է[13]։