Օֆսեթ տպագրությունը տպագրական արտադրանքի ամենատարածված եղանակն է: Ժամանակակից պոլիգաֆիայի ոլորտում օֆսեթ տպագութունը կիրառվում է մեծ տպաքանակ ունեցող ամսագրերի, կատալոգների, թերթերի, բուկլետների, բրոշյուրների և այլ տպագրական արտադրանքի բարձրորակ բազմագույն տպագրություն ստանալու համար:
«Տիգրան Մեծ» տպարանի օֆսեթ տպագրության արդիականացված տպագրական սարքավորումը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարձրորակ ավտոմատացման սարքերի շնորհիվ նույնիսկ տեխնոլոգիապես ամենաբարդ պոլիգրաֆիական աշխատանքները, որոնք կատարվում են համեմատաբար կարճ ժամկետներում: Անկախ տպագրության պայմաններից, վերջնական արտադրանքը համապատասխանում է որակի ընդունված ստանդարտներին:
Դուք կստանաք գունային հարուստ և բարձրորակ տպագրական արդյունք, քանի որ մեզ մոտ առկա է միայն ժամանակակից տպագրական և հետտպագրական տեխնիկա, իսկ տպագրության մեջ օգտագործվում են միմիայն թանկարժեք նյութեր:
Տպագրական և հետտպագրական արտադրության ժամանակ օգտագործվում են վերջին սերնդի Եվրոպական սարքավորումներ։
Մենք կյանքի կկոչենք ձեր յուրաքանչյուր մտահղացումը՝ մեր ժամանակակից և շարունակաբար նորացվող սարքավորումների միջոցով:
Ձեզ ենք ներկայացնում օֆսեթ տպագրական եղանակով արտադրանք
Մի մոռացեք դիտել մեր ամբողջ պորտֆելը: