
Մենք շարունակում ենք մեր շարքը, որի միջոցով բացահայտում ենք տարբեր արտադրությունների գաղտնիքները: Լուսանկարների միջոցով ցույց ենք տալիս արտադրական պրոցեսը և փորձում ձեզ տեսանելի դարձնել այն, ինչի մասին դուք հաճախ չեք մտածում:
Այս անգամ մեր շարքում տեղ է գտել «Տիգրան Մեծ» հրատարակչությունը: Այն հիմնադրվել է 1968թ: Արտադրամասի մակերեսը 21 765 քմ է:
Իր արտադրական ծավալով և հզորությամբ հրատարակչությունը հզոր կառույց է և ունի տպագրական բոլոր հնարավորությունները:
Դե ինչ, հետևենք արտադրական պրոցեսին:





























Գունաբաժանման գործընթաց
Ալյումինե թիթեղներ տպագրության համար
Սարքավորումը ալյումինե թիթեղի վրա տպագրում է գունաբաժանումից հետո ստացված նյութերը
Տպագրված նյութը թիթեղից անցնում է թղթի վրա
Ներկը լցնում են սարքավորման մեջ
Հատուկ դանակներ, տարբեր ֆորմաներով կտրելու համար
Թավշյա լամինացիա
Գրքերի փաթեթավորում
Ծալող սարքավորում
Էջերի կարում
Կազմապատող սարքավորում մետաղական ամրակներով
Թերմոսոսինձ
Պատրաստի արտադարանք