«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» հրատարակչություն

Հրատարակչությունը երկար պատմություն ունի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-ականների սկզբից սկսել է հրատարկվել «Խորհրդային Հայաստան» թերթը, Հայաստանի ԿԿ տպագիր մարմինը: Կարելի է ասել որ Հայաստանի ԿԿ ԿԿ հրատրակչությունը այդ օրվանից է գործում:

ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
1968

ՀԻՄՆԱԴՐՈւՄ

«Տիգրան Մեծ» հրատարակչությունը փակ բաժնետիրական ընկերություն է: Հիմնադրվել է 1968 թվականին`որպես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի տպարան:

1979

ԸՆԴԼԱՅՆՈւՄ

1979 թվականին տպարանը տեղափոխվել է այդ նպատակով կառուցված ներկայիս շենք, որի մակերեսը կազմում է 21765 քմ:

1991

ԱՌԱՋԱԴԻՄՈւՄ

1991 թվականին այն ազգայնացվել է և դարձել կառավարությանն առընթեր «Պարբերական» հրատարակչություն:

1997

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՈւՄ

Սեփականաշնորհվել է 1997 թվականին և վերանվանվել «Տիգրան Մեծ» հրատարակչություն:

Առ այսօր «Տիգրան Մեծ» հրատարակչությունը իր արտադրական ծավալով և որակով՝  զբաղեցնում է կայուն դիրք Հայաստանում։