Վրեժ Վարանցովի Մարկոսյան - հիմնադիր
Մենք մեր ձեռքբերումներով պարտական ենք մեր մասնագետների և փորձառու ղեկավարների թիմային աշխատանքին, որի արդյունքում է ձևավորվել ընկերություն միասնական ոգին, և անընդհատ կատարելագործվելու ձգտումը: Մեր թիմի յուրաքանչուր անդամ ունի իր անհատական ներդրումը ընդհանուր աշխատանքում և պատասխանատվություն է կրում վերջնական արդյունքի համար:
«Տիգրան Մեծ» հրատարակչության թիմը բաղկացած է նպատակասլաց, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր՝ կրթություն ստանալով օտարերկրյա և հայաստանյան առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում, իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնում են կառույցի հիմնական առաքելության իրականացմանը։
Մենք առաջնորդվում ենք գործարար էթիկայի սկզբունքներով, ինչը աշխատակիցների համար պարտադիր պայման է համարվում գործընկերների և հաճախորդների հետ համագործակցելիս: Տպագրության հետ կապված յուրաքանչյուր աշխատանք համարվում է խիստ կոնֆիդենցիալ, այդ իսկ պատճառով տեղեկատվության լիակատար գաղտնիությունն ու աշխատանքների իրականացման հուսալիությունը համարվում է մեր գլխավոր սկզբունքներից մեկը: Ընկերության ցանկացած հաջողած ծրագիր թիմի յուրաքանչյուր անդամի նվաճումն է: